Մատչելիության հղումներ

Բելառուս իրավապաշտպանն արժանացել է Պետքարտուղարության մրցանակին


Միացյալ Նահանգների պետքարտուղարության ամենամյա մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այս տարի շնորհվել է անազատության մեջ գտնվող բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկուն:

Այս մրցանակը շնորհվում է մասնավոր անձանց եւ հասարակական կազմակերպություններին` «քաղաքացիական իրավունքների ու ազատության պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ արիության, ինչպես նաեւ ժողովրդավարության սկզբունքներն առաջ մղելու համար»:

Ալես Բելյացկու գլխավորած «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը, որի գործունեությունը Բելառուսում արգելված է, բազմիցս բարձրաձայնել է, որ նախագախ Լուկաշենկոյին քննադատող ընդդիմության ակտիվիստները հետապնդվում են:

Ալես Բելյացկին 2011 թվականին դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման` հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը համարում են, դատավճռի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG