Մատչելիության հղումներ

Նունե Եսայան. Իմ խիղճը հանգիստ է, ինչ ուզում են, թող գրեն


Նունե Եսայան
Նունե Եսայան

Նունե Եսայանի՝ Ստամբուլում կայացած մենահամերգից հետո հայկական մամուլը մեղադրում է նրան հայերի անունից ցեղասպանության թեմայով խոսելու համար:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ ամեն ինչ սկիզբ է առել մեկ լրատվամիջոցից, մյուսները պարզապես շարունակել են թեման նույն բովանդակությամբ շրջանառության մեջ դնել: Մամուլում ու սոցիալական ցանցերում շրջանառվում են Նունե Եսայանի հետեւյալ խոսքերը. - «Սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հայերը ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային»:

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի նույն այդ հոդվածում կարդում ենք նաեւ, որ վերը նշված տողերից հետո Նունե Եսայանը ասել է, որ ինքը չի կարծում, թե երաժշտության մեջ սահմաններ կան:

«Ես իմ եւ կոլեգաներիս անունից եմ խոսել: Չեմ կարծում, որ կոլեգաներս դեմ են: Արվեստը չի ճանաչում սահմաններ: Ես գիտեմ ինչ եմ խոսել, ես այդքան անխելք չեմ, որ Թուրքիա գնալուց առաջ տասն անգամ չմտածեմ, թե ինչ պետք է ասեմ: Շատ լավ գիտեմ, որ դա թուրքական լրատվամիջոց է, լավ էլ գիտեի, որ այդ աղջիկը հայ է ու չի կարող որեւէ բան գրել թուրքերի դեմ: Իմ սիրտը հանգիստ է, ինչ ուզում են, թող գրեն», - «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց Եսայանը:

Երգչուհու «Հյուրիեթ» պարբերականին տված հարցազրույցն անգլերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ:

please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG