Մատչելիության հղումներ

«Հանրապետություն»-ը որոշեց դուրս գալ ՀԱԿ-ից


«Հանրապետություն» կուսակցությունը այսօր որոշեց դուրս գալ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր շարժման կազմից։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը, որոշումը միաձայն ընդունել է «Հանրապետության» քաղխորհուրդը։

Ներկայումս քաղխորհուրդը աշխատում է որոշման վերջնական տեքստի վրա, որը կհրապարակվի պատրաստ լինելուն պես։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին եւ չէր բացառել իր կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG