Մատչելիության հղումներ

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի գործունեությունն ապահովող ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն այսօրվանից բորսաներում վաճառքի է ներկայացնում իր բաժնետոմսերը։

Ընկերությունը մեկ բաժնետոմսի նախնական գինը սահմանել է 38 ամերիկյան դոլար, գումար, որը ընկերության արժեքը դարձնում է ավելի քան 100 միլիարդ դոլար։

Ենթադրվում է, որ բաժնետոմսերի վաճառքի արդյունքում Ֆեյսբուքի հիմնադիր եւ ղեկավար 28-ամյա Մարկ Ցուկերբերգի կարողությունը կկազմի 20 միլիարդ դոլար։

Ցուկերբերգն ընկերությունը հիմնադրել է 8 տարի առաջ` Հարվարդի համալսարանի հանրակացարանում։ Համարվում է, որ Ֆեյսբուքը փոխել է ինտերնետում մարկանց հաղորդակցության եղանակը։ Ներկայումս Ֆեյսբուքն ունի մոտ 900 միլիոն օգտատեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG