Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձեւ խավարում։
Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրության համաձայն` սա 1994 թվականից հետո Արեգակի առաջին օղակաձեւ խավարումն է, որի դեպքում, ի տարբերություն լրիվ խավարման, Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը` եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:
Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 20:56:07 եւ մի քանի ժամ անց` 23:53:54 (UTC), կլինի առավելագույն փուլը, որը կտեւի 5 րոպե 46 վայրկյան: Խավարումն ամբողջությամբ կավարտվի 02:49:21 (UTC): Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արեգակի մոտ 0.94 մասը:
Խավարումը տեսանելի կլինի Արեւելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիաից, Խաղաղ օվկիանոսից, արեւմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինի, քանի որ խավարման ժամերին այստեղ գիշեր է լինելու:
Այս խավարումը 2012 թվականի Արեգակի երկու խավարումներից առաջինն է, հաջորդը սպասվում է նոյեմբերի 13-ին:
Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: