Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այս տեղեկատվությունն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատեց ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկել են կոալիցիոն կառավարություն կազմելու խնդրի շուրջ, Սահակյանն ասաց, որ այդ եւ մյուս հարցերի պատասխանները կտրվեն այսօր երեկոյան ՀՀԿ-ում կայանալիք գործադիր մարմնի նիստում:

XS
SM
MD
LG