Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ ԵՄ-ն հայտարարում են բանակցությունների «դրական օրակարգի» մասին


Եվրամիությանը եւ Թուրքիային այսօր հայտարարել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները վերսկսելու դրական օրակարգի մասին:

Թուրքիա է այցելել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել:

Ավելի վաղ Ֆյուլեն հանդիպել է Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար, բանակցությունների թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշի հետ, հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիս է անցկացվել:

«Սա հատուկ օր է մեր հարաբերություններում: Այս դրական օրակարգը պետք է թարմ զարգացում եւ նոր պահեր հաղորդի մեր հարաբերություններին», - ասուլիսում հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն:

Թուրքիան եւ եվրահանձնակատարը պայմանավորվել են աշխատանքային ութ խումբ ձեւավորել, յուրաքանչյուր խումբը կզբաղվի Եվրամիության պահանջների առանձին փաթեթներով` ջանքեր գործադրելով Թուրքիայի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, բայց մինչեւ հիմա Եվրամիության կողմից դրված 35 պահանջներից Թուրքիան կատարել է 13-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG