Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի երեք պատգամավորներ պատրաստվում են գալ Երեւան


Ադրբեջանցի խորհրդարանական Մուսա Գուլիեւը 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել է, որ Միլի մեջլիսի երկու այլ պատգամավորների հետ մասնակցելու է մայիսի 21-24-ը Երեւանում անցկացվելիք` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԿ ԽՎ) հանձնաժողովի նիստին։

Ըստ Գուլիեւի` երեւանյան նիստի օրակարգում ընդգրկված են տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման հարցեր։

Ադրբեջանցի պատգամավորը նշել է նաեւ, որ ՍԾՏՀԿ ԽՎ-ի 40-րդ նստաշրջանը կայանալու է աշնանը Բաքվում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG