Մատչելիության հղումներ

Նախարարը հերքում է կոնսերվատորիայի եւ Բրյուսովի շենքերի վաճառքի մասին լուրերը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հերքել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքերի վաճառքի ու բուհերի միավորման մասին լուրերը։

«Ոչ մի տեսակի բուհերի խոշորացման ծրագիր այս պահին, անգամ նախագծային տեսքով, գոյություն չունի։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ պետական կոնսերվատորիան, ելնելով կրթության առանձնահատկություններից, չի կարող միացվել ոչ մի բուհի», - կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության եւ գիտության նախարարը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին։

Հիշեցնենք՝ անցած ամիս մամուլով լուրեր էին տարածվել, որ ծրագրվում է կոնսերվատորիան եւ Բրյուսովի համալսարանը մտցնել մանկավարժական համալսարանի կազմի մեջ, իսկ այդ բուհերի շենքերը վաճառել՝ դարձնելով հյուրանոցներ։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG