Մատչելիության հղումներ

Հայաստանցի 17 սամբիստներ Մոսկվայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը


T

T

Մայիսի 17-21-ը Մոսկվայում անցկացվելիք 2012 թվականի Եվրոպայի սամբոյի տղամարդկանց եւ կանանց առաջնությանը մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնեն հայ ուժեղագույն սամբիստները, այսօր տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Ըստ հաղորդագրության` մարզական սամբոյի տղամարդկանց հավաքականում ընդգրկված են ութ մարզիկներ, կանանց հավաքականում` երեք մարզուհիներ, եւս վեց մարզիկներ Հայաստանը կներկայացնեն մարտական սամբոյի մրցումներում։

Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնեն նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG