Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիրը վաղաժամկետ ազատ է արձակվել


Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Էլնուր Մեջիդլին երեկ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Մեջիդլին հայտնել է, որ իր համապատասխան դիմումը բավարարել է Բաքվի դատարանը։

Ընդդիմադիր գործիչը անցած տարվա ապրիլի 2-ին Բաքվում անցկացված բողոքի ցույցին մասնակցելուց հետո մեղադրվել էր հասարակական կարգը խախտելու մեջ եւ հոկտեմբերին դատապարտվել երկու տարվա ազատազրկման։

Amnesty International-ը Մեջիդլիին խղճի բանտարկյալ էր ճանաչել։

Եվս 12 խղճի բանտարկյալներ, ըստ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության, շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG