Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպեց Դմիտրի Մեդվեդեւի հետ


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Երեքշաբթի օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Մեդվեդեւը վստահեցրել է, որ Ռուսաստանը աջակցելու է Հայաստանին սոցիալ-տնտեսական խնդիրները կարգավորելու հարցում։

Դմիտրի Մեդվեդեւը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հատուկ դաշնակցային հարաբերություններ են։

Ռուսաստանի վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանի նախագահն էլ շնորհավորել է իր նախկին պաշտոնակցին Ռուսաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ընդգծելով, որ այս պաշտոնը սկզբունքային նշանակություն ունի հայ - ռուսական հարաբերություններում։

Սերժ Սարգսյանը Մոսկվայում է աշխատանքային այցով եւ երեքշաբթի օրը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նստաշրջանին, այնուհետեւ` ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին մասնակցել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նախօրեին մամուլում մի շարք մեկնաբանություններ էին այն թեմայով, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնը անցած շաբաթ ստանձնած Վլադիմիր Պուտինը կշարունակի Մեդվեդեւի նախաձեռնությունը ղարաբաղյան կարգավորման հարցում, սակայն ավելի կոշտ կգործի։

Պաշտոնական տեղեկություն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Պուտինի նախաձեռնությունների մասին դեռ չկա։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպմանը, ապա նման հանդիպում երեկ չի կայացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG