Մատչելիության հղումներ

Ուղիղ մեկ ամսից երթուղի դուրս կգա Երեւան – Բաթումի – Երեւան գնացքը: Այս տարի այն Երեւանից կմեկնի 15:15-ին ու Բաթումի կհասնի մոտ 16 ժամում:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանի փոխանցմամբ` տոմսերի գները, նախնական տվյալներով, էական փոփոխությունների չեն ենթարկվի. - «8 հազար պլացկարտն էր, 14 հազար եւ 16 հազար կուպեները եւ 27 հազար «ԷսՎե»-ն: Դա հուլիս-օգոստոս` պիկ օրերի համար եմ ասում: Ամսի մեկից [հուլիսի] կուրսը կստանանք` մեր պետբանկը տալիս է շվեյցարական ֆրանկի կուրսը, հաշվարկում ենք ու սկսում ենք տոմսերի վաճառքը»:

Անցած տարի Երեւան – Բաթումի – Երեւան ուղերթից օգտվել է շուրջ 42 հազար ուղեւոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG