Մատչելիության հղումներ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ


Այսօր Երեւանում Հայաստանի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների ղեկավարությամբ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից՝ նախարարի առաջին տեղակալ Յիրժի Շնայդերը։

«Հայ եւ չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային հարթություններում համագործակցության ներկա մակարդակը, առեւտրաշրջանառության խթանման եւ մշակութային ոլորտում համագործակցության հեռանկարները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը», - ասված է արտգործանախարարության տարածած հաղորդագրությունում։

Նույն աղբյուրի համաձայն, կողմերը քննարկել են եվրոպական եւ միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրամիության հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին եւ արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաեւ ԵՄ հետ համագործակցության հեռանկարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG