Մատչելիության հղումներ

Վրաստանում շարունակում է աճել ՄԻԱՎ-վարակակիրների թիվը


Տարվա սկզբից Վրաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-վարակի 183 նոր դեպք։ Ինչպես հաղորդել է երկրի Վարակաբանական պաթոլոգիայի գիտագործնական կենտրոնը, դեպքերից 18-ը հայտնաբերվել են մայիսի սկզբից մինչ օրս։

Վկայակոչելով նույն աղբյուրը` «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը փոխանցում է, որ Վրաստանում հայտնաբերված ՄԻԱՎ-վարակակիրների ընդհանուր թիվն է 3 հազար 298, որոնցից 2 հազար 414-ը` տղամարդիկ, եւ 884-ը` կանայք։ Ներկայումս բուժում է ստանում 1180 մարդ, այդ թվում` 36 երեխա։

ՁԻԱՀ-ի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել է 1989 թվականին, եւ մինչ օրս երկրում այդ հիվանդությունից մահացել է 730 մարդ։

ՄԻԱՎ-վարակի տարածման հիմնական պատճառը երկրում շարունակում է մնալ ներարկվող թմրամիջոցների օգտագործումը, սեռական շփումները երկրորդ տեղում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG