Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ


Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ մայիսի 15-18-ը կմասնակցի ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ Վեհաժողովի խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին:

Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակությունը կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նեւայի միջազգային բնապահպանական կոնգրեսի լիագումար նիստերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG