Մատչելիության հղումներ

Համանախագահների կոչերը «չեն թուլացնում լարվածությունը»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննա, մարտ, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննա, մարտ, 2012թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը անհասցե եւ ոչինչ չասող կոչ է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Մասիս Մայիլյանը։

Մեկնաբանելով երկուշաբթի օրը համանախագահների տարածած հայտարարությունը` Մայիլյանը ասաց. - «Անհասկանալի է, եւ Մինսկի խմբի համանախագահները պետք է այնպիսի նոր մոտեցումներ ցուցաբերեն, որոնք արդյունավետ կլինեն»։

Ղարաբաղյան կարգավորման միջնորդների հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ եւ կողմերին կոչ են անում զսպվածություն հանդես բերել եւ զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում շարունակել իրենց քննարկումները երկու երկրների արտաքին գործերի նախարարներ հետ»:

«Այդ կոչերը չեն թուլացնում լարվածությունը, զինադադարը խախտվում է, լինում են պատասխաններ, եւ այսպես շարունակ։ Ինձ թվում է, այստեղ պետք է արմատական նոր մոտեցում ցուցաբերվի», - ընդգծեց Մասիս Մայիլյանը։

Վերլուծաբանի կարծիքով` նման կոչերը չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ չունեն կոնկրետ հասցեատեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG