Մատչելիության հղումներ

Օլանդը այսօր ստանձնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը


Երեքշաբթի օրը Փարիզում տեղի կունենա Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը։

1954 թվականի օգոստոսի 12-ին ծնված Օլանդը ժամանակին զբաղեցրել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնը, եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի հարավում գտնվող Կոռես անվամբ վարչատարածքային միավորի (դեպարտամենտ) գլխավոր խորհրդի նախագահ։ Անցյալ տարվա մարտի 11-ին վերընտրվելով այդ պաշտոնում` Ֆրանսուա Օլանդն ասել է, որ առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահության թեկնածու։

Այս տարվա փետրվարի 15-ին գործող նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ ապրիլի 22-ին։ Դրա արդյունքների համաձայն` Սարկոզին եւ Օլանդը դուրս եկան երկրորդ փուլ, որը տեղի ունեցավ մայիսի 6-ին եւ ավարտվեց Օլանդի հաղթանակով, ով ստացավ ընտրողների 51.7 տոկոսի ձայները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG