Մատչելիության հղումներ

Հունաստանի նախագահը ջանքեր է գործադրում կոալիցիա ձեւավորելու համար


Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը այսօր հանդիպումներ է անցկացնում այդ երկրի հիմնական կուսակցությունների ղեկավարների հետ` փորձելով հասնել նոր իշխող կոալիցիայի ձեւավորմանը:

Մայիսի 6-ին Հունաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած երեք կուսակցություններից եւ ոչ մեկը չի կարողացել այլ քաղաքական ուժերի հետ կոալիցոն դաշինքի մասին պայմանավորվել: Եթե կուսակցությունները համաձայնության չհանգեն, երկրում կրկին ընտրություններ կանցկացվեն:

Հիմնական հարցը, որի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ կուսակցությունները, Եվրամիության առաջարկած բյուջետային կրճատումների ծրագիրն է:

ԳԵրմանիայի ֆինանսների նախարարությունը այսօր զգուշացրել է Հունաստանին Եվրամիության առջեւ ստանձնած պարտականությունները կատարելու անհրաժեշտության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG