Մատչելիության հղումներ

Հայաստանում ինքնասպանությունների թվի աճ է արձանագրվել


Ինքնասպանություն գործում են ինչպես չկայացած, այնպես էլ կայացած մարդիկ: Հոգեբանները նշում են, որ դա ավելի անհատական է եւ հստակ գործոններ չկան:

Հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը նշում է. - «Մարդը երբեք ինքնասպանության չի գնա` եթե հասկանա եւ գիտակցի կյանքի իմաստը»:

«Ինքնասպանության է դրդում կյանքի իմաստազրկումը, հարազատների, բարեկամների անտարբերությունը, հուսահատությունը եւ մենակությունը, որից մարդ նաեւ դեպրեսիայի մեջ է ընկնում», - նշում է Արմեն Ներսիսյանը եւ հավելում, որ շատ կարեւոր է նաեւ հավատքի գործոնը:

Արմեն Ներսիսյանը իրեն դիմողներին փորձում է օգնել «Նարեկի» միջոցով:

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով` ինքնասպանության ճանապարհը ընտրող մարդիկ այն տիպին են պատկանում, ովքեր «սթրեսի ժամանակ ընտրում են փախուստի ոճը»:

«Տղամարդիկ հաճախ են դիմում ինքնասպանության, իսկ կանայք ավելի շատ փորձ են կատարում: 35-ից 42 տարեկանի շրջանում ավելի շատ են չգիտակցված ինքնասպանությունները», - նշում է Սամվել Խուդոյանը:

«Բանակում 18-20 տարեկան երիտասարդներն են, եւ այդ տարիքը խոցելի խումբ է: 2-րդ հանգամանքը նաեւ այնտեղ երբեմն տիրող անառողջ մթնոլորտն է», - նշում է Խուդոյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ինքնասպանությունների եւ դրանց փորձերի թվի աճ է նկատվում: 2010-ին գրանցվել է 592 նման դեպք` 18,9 տոկոսով ավելի, քան 2009 թվականին: Դրանցից 255-ը ինքնասպանություններ են, 367-ը` ինքնասպանության փորձ:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG