Մատչելիության հղումներ

Մերկելի կուսակցությունը խոշոր պարտություն է կրել նահանգային ընտրություններում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը խոշոր պարտություն է կրել նահանգային ընտրություններում: Քրիստոնյա-դեմոկրատները ընդամենը 26 տոկոս ձայն են ստացել Հյուսիսային Ռայն Վեստֆալիա նահանգում:

Այս ընտրությունները Գերմանիայում կարեւոր ցուցանիշ են համարվում, քանի որ գերմանացիների մեկ հինգերորդը ապրում է այս նահանգում: Գերմանիայում հաջորդ դաշնային ընտրությունները, որի ընթացքում կանցլեր Անգելա Մերկելը կպայքարի իր պաշտոնավարման երրորդ շրջանի համար, տեղի կունենան 2013-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG