Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադի ուժերը շարունակում են գնդակոծումները


Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է, որ Բաշար ալ-Ասադի ուժերը շարունակում են իրենց գրոհները այն բնակավայրերի ուղղությամբ, որոնց բնակչությունը բողոքում է Ասադների ավելի քան 40-ամյա իշխանությունից:

Սիրիայի ընդդիմադիր տեղական համակարգող խորհրդի այսօր վաղ առավոտյան հրապարակած տվյալների համաձայն, որոնք փոխանցում է CNN-ը, բնակավայրերի գնդակոծումը ալ-Ասադին հավատարիմ զորամիավորումների կողմից ընթացել է երկրի ողջ տարածքով` Սիրայի հարավում ընկած մայրաքաղաքաք Դամասկոսին մոտ գտնվող բնակավայրերից մինչեւ սիրիաթուրքական սահմանին մոտ գտնվող բնակավայրեր:

Կիրակի օրը ողջ օրվա ընթացքում ականանետներից ավելի քան 250 անգամ գնդակոծվել են Ռաստան բնակավայրը, որը գտնվում է Հոմս եւ Համա քաղաքների միջեւ: Հաղորդվում է ավելի քան 60 վիրավորների մասին: Կառավարական ուժերը հրանոթներից եւ ականանետներից ռմբակոծել են Հոմսի մոտ գտնվող մեկ այլ բնակավայր: Հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի արվարձաններից մեկում եւս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG