Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները


Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Ըստ այդմ՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած քվեները հետեւյալ կերպ են բաշխվել.

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 44.02 տոկոս (664 հազար 440 ձայն), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 30.12 տոկոս (454 հազար 673 ձայն), Հայ ազգային կոնգրես - 7.08 տոկոս (106 հազար 903 ձայն), «Ժառանգություն» կուսակցություն՝ 5.76 տոկոս (86 հազար 998 ձայն), Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 5.67 տոկոս (85 հազար 550 ձայն), «Օրինաց երկիր» կուսակցություն` 5.51 տոկոս (83 հազար 123 ձայն), Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 1.50 տոկոս (15 հազար 899 ձայն), Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 0.37 տոկոս (5 հազար 577 ձայն), «Միավորված հայեր» կուսակցություն` 0.20 տոկոս (2 հազար 945 ձայն):


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG