Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում մտավորականները բողոքի երթ անցկացրեցին


Մոսկվայում հազարավոր ընդդիմադիրներ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված բողոքի խաղաղ երթ անցկացրեցին։ Միջոցառման կազմակերպիչները հիմնականում ռուսաստանցի հայտնի մտավորականներ էին։ Երթի մասնակիցները քաղաքական կոչեր ու պահանջներ չեն հնչեցրել։

Ոստիկանության գնահատմամբ, ցուցարարների թիվը հասնում էր 2 հազարի, մինչդեռ կազմակերպիչները պնդում են, որ բողոքի ակցիային 10-ից 20 հազար մարդ էր մասնակցում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինի ինագուրացիայի նախօրեին տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ բողոքի ցույցեր անցկացրեցին, որոնք մայիսի 6-ին հանգեցրեցին Մոսկվայում ոստիկանության հետ լուրջ բախումների։


Ազա Բաբայան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG