Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքով առնվազն հինգ մարդ է զոհվել


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցած գիշեր տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա եւ նրանց մայրը: Կան անհետ կորածներ, հիվանդանոցներում տասնյակ վիրավորներ կան:

Հորդառատ անձրեւների պատճառով Քուռը դուրս է եկել ափերից ու ողողել Թբիլիսիի որոշ շրջաններ: Ըստ հաղորդագրությունների՝ գետի մակարդակը երեք մետր բարձրացել է, ջուրը ավտոմեքենաներ է քշել, ծառեր է արմատախիլ արել, շինություններ են քանդվել: Քաղաքի որոշ շրջաներում էլեկտրամատակարարումը ընդհատվել էր:

Ամենածանր իրավիճակը Օրթաճալա շրջանում է։ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն ասել է, որ Օրթաճալայում բնակիչների տարհանումը շարունակվում է, ու դեռ ճշգրիտ տվյալներ չկան զոհվածների ու տուժածների մասին:

BBC-ի փոխանցմամբ, ջրհեղեղի հետ կապված՝ Վրաստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG