Մատչելիության հղումներ

Դամասկոսի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական խմբավորումը


Իսլամիստական մի խմբավորում, որի ներգրավվածությունը Սիրիայում մինչ օրս հայտնի չէր, այսօր ստանձնել է մայիսի 10-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած եւ 55 մարդու մահվան պատճառ դարձած երկու պայթյունների պատասխանատվությունը։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, թե երկու օր առաջ կատարված ռմբահարումները վրեժ էին բնակավայրերի վրա Սիրիայի կառավարական ուժերի հարձակումների դիմաց։

Արեւմտյան գործակալությունները ենթադրում են, որ «Ալ-Նուսրա»-ն կարող է լինել Իրաքի «Ալ-Ղաիդա»-ի ճյուղը։

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում անցած տարվա մարտին սկիզբ առած բախումների հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 9 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG