Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածուներ


Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում նշանակված նախագահական ընտրություններին առաջադրվել են 4 թեկնածուներ:

Բացի գործող նախագահ Բակո Սահակյանից, առաջադրվել են ԼՂ խորհրդարանի պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂ Ազգային ժողովի ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը: Բոլոր թեկնածուներն անկուսակցական են:

Առայժմ միայն Բակո Սահակյանն է հիմնավորել իր առաջադրումը` նշելով, որ իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ինքը վաստակել է կրկին առաջադրվելու բարոյական իրավունքը:

«Իմ որոշման հիմքում այս տարիների ընթացքում ձեզ հետ միասին կատարած աշխատանքն է` ուղղված մեր երկրի բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, ուղղված մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը… Ինձ համար շատ կարեւոր է, թե ես եւ իմ գործընկերները բարոյական իրավունք ունե՞նք ձգտելու շարունակել այս առաքելությունը: Համարում եմ, որ այս տարիների ընթացքում մենք այդպիսի բարոյական իրավունք վաստակել ենք, որն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի ես այդպիսի որոշում ընդունեմ»:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG