Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ` շնորհավորելով նրան Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցի նախաձեռնողը Թուրքիայի վարչապետն էր։
Էրդողանը հայտարարել է, թե վստահ է, որ պաշտոնական Անկարայի եւ Փարիզի հարաբերություններում Նիկոլա Սարկոզիի` Ելիսեյան պալատը լքելուց հետո «նոր դարաշրջան կբացվի»:
«Ես հույս ունեմ, որ ձեր պաշտոնավարման օրոք Ֆրանսիան եւ Թուրքիան կկարողանան հաղթահարել այն արհեստական խնդիրները, որ ծագել են վերջին շրջանում եւ չեն համապատասխանում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների պատմությանը», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Օլանդը հատուկ ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է խիստ կարեւոր գործընկեր մնալ Ֆրանսիայի համար, եւ երկու պետությունները առաջիկայում եւս կհամաձայնեցնեն իրենց մոտեցումները միջազգային ասպարեզում: «Բացի այդ, Ֆրանսիան չի անտեսում այն հանգամանքը, որ Թուրքիան այսօր համաշխարհային տնտեսության ամենալուրջ դերակատարներից մեկն է», - ասել է Ֆրանսիայի նորընտիր նախագահը: