Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը դատապարտում է Դամասկոսի ահաբեկչությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը եւ կազմակերպության Անվտանգության խորհուրդը դատապարտել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ իրականացված ահաբեկչական գործողությունները:

Երկու հզոր պայթյունները, որոնց հետեւանքով զոհվել է 55, վիրավորվել` շուրջ 370 մարդ, ամենարյունալիներն են համարվում անցած 14 ամիսների ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դիմելով կողմերին, խնդրել է դադարեցնել բռնություններն ու իրականացնել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը:

Դամասկոսում իրականացված ահաբեկչությունը քննադատել են նաեւ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը:

Պայթյունների պատասխանատվությունը մինչ այս պահը ոչ ոք չի ստանձնել, մինչդեռ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG