Մատչելիության հղումներ

logo-print

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին


Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի առթիվ:

Ուղերձում, որը տարածել է ՀՀԿ մամուլի գրասենյակը, Մարթենսը նախ իր կարեկցանքն է հայտնել մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի առնչությամբ եւ նշել. - «Չնայած այդ ցավալի միջադեպին՝ Ձեր կուսակցությունը ընտրությունների արդյունքում գերազանց հաջողություն է արձանագրել: Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնականում ազատ եւ արդար են համարվել, դրանք անցել են բարեփոխված իրավական հիմքով, կազմակերպվել են համընդհանուր արհեստավարժ եւ թափանցիկ միջավայրում, նախքան ընտրությունների օրը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքներն ուղղել Ձեզ»:

Մարթենսը այնուհետեւ շարունակում է. - «Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների բարելավման շրջանակ չկա, քանի որ ընտրությունների օրը եղել են որոշ խնդիրներ՝ նոր կանոնների կիրառման հետ կապված: Ուստի, ես կցանկանայի մեծապես խրախուսել Ձեզ, ձեր կառավարությանն ու ՀՀԿ-ին, որպեսզի շարունակեք աշխատել ընտրական գործընթացը, հետեւաբար, երկրում ժողովրդավարությունը բարելավելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG