Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Իրանի արտգործնախարարին հրավիրել է Հայաստան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եգիպտական հանգստավայր Շարմ էլ-Շեյխ քաղաքում հանդիպել է իրանցի իր պաշտոնակցին:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպմանը Ալի Աքբար Սալեհին, հիշատակելով հայ-իրանական պատմական կապերը, ընդգծել է, որ երկու երկրները պետք է բարեկամական մթնոլորտում միասին աշխատեն` խուսափելու համար թյուրըմբռնումներից:

Նա ասել է, որ Իրանը աջակցում է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությանը՝ նպատակ ունենալով ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, բարգավաճումն ու զարգացումը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը դեմ է հարեւան երկրների միջեւ որեւէ վիճաբանության:

Նալբանդյանը Իրանի արտգործնախարարին հրավիրել է մոտ ապագայում այցելել Հայաստան: Նալբանդյանը նաեւ հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրաքում կայանալիք 5+1 ձեւաչափով բանակցություններում դրական արդյունքներ կարձանագրվեն:

Նալբանդյանը Եգիպտոսում մասնակցում է Չմիավորման շարժման արտգործնախարարների հանդիպմանը:

Վերջին տարիներին Հայաստանն ու Իրանը էներգետիկ ոլորտում համագործակցելու մի շարք պայմանագրեր են ստորագրել, ինչպես նաեւ համաձայնել են խորացնել համագործակցությունը առեւտրի, արդյունաբերության ու տեխնոլոգիաների ոլորտներում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում ընդունված եզրափակիչ փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG