Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսովցիների ֆորում-քննարկումը չկայացավ


Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների` այսօր նախատեսած ֆորումը չկայացավ:

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր հանաքվել էին բուհի դիմաց: Հավաքի պաճառն այն է, որ իրենց չեն թույլատրում անցկացնելու ուսանողական համագումար: Նրանց խոսքերով, դահլիճը ստանալու թույլատվություն իրենք ստացել են 5 օր առաջ, սակայն այսօր պարզ է դարձել, որ դահլիճը տրամադրելու որոշումը անվավեր է ճանաչվել:

Ուսանողները նշում են, որ դահլիճը ստանալու թույլտվությունը ստացելեն պրոռեկտոր Գաբրիել Բալայանին դիմելուց հետո: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը սակայն հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` նշելով, որ ինքն ամեն բան արել է օրենքի սահմաններում:

Ուսանողները նշում են, որ հրավիրել են հյուրեր դեսպանատներից, տարբեր հասարակական կազմակերպություններից, որպեսզի ներկայացնեն դրությունը, ֆորումի ստեղծման նպատակն ու հետագա քայլերը:

Այսօր առավոտյան ուսանողների հետ հանդիպում է ունեցել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը եւ պարզաբանումներ ներկայացրել:

«Հրավիրված էին 20 դեսպան եւ ներկայացուցիչներ 51 հասարակական կազմակերպություններից: Նախօրոք թույլատվությունը ունեինք, բայց բուհի ժամանակավոր պաշտոնակատարը խոչընդոտում է մեզ իրացնել մեր սահմանադրական ուսանողական իրավունքը», - նշեցին բուհի դիմաց հավաքված ուսանողները:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը եկել էր ուսանողների հրավերով: «Ես հրավեր եմ ստացել, եւ ես միշտ հետեւում եմ քաղաքում զարգացող իրադարձություններին: Սա չի նշանակում, որ ես պաշտպանում եմ այս կամ այն կողմի շահերը: Ինձ համար կարեւոր է ստանալ տեղեկատվություն առաջին ձեռքից: Որպեսզի հետո ճիշտ գնահատեմ այն, ինչ կատարվում է այստեղ», - ասաց նա:

Դեսպանը նշեց, որ դեռ 40 տարի առաջ, երբ ինքը Գերմանիայում էր, պրոֆեսորադասախոսական կազմին ոչ միշտ էր դուր գալիս այն, որ ուսանողները քննադատում էին իրենց, բայց ինքը կարեւորում է ուսանողների ակտվությունը. - «Ինձ համար շատ կարեւոր է, որ ուսանողները պաշտպանում են իրենց դիրքորոշումը: Սա հասարակության շահերի արտացոլումն է, իսկ ուսանողները հասարակության զգալի մասն են, եւ եթե մենք` մեծերս հետաքրքրված ենք հասարակության զարգացման գործընթացով, սա լրիվ նորմալ է, որ երիտասարդ ուսանողները հետաքրքրված են քաղաքականությամբ եւ արտահայտում են իրեց դիրքորոշումը»:

Ուսանողները դժգոհում էին նաեւ ռեկտորի ժամանակավոր պաշտանակտար Գայանե Գասպարյանի այն որոշումից, համաձայն որի շաբաթ օրերը դասեր չունեցող ուսանողների մուտքը բուհ արգելվում է:

«Շաբաթ օրը մինչեւ ժամը 4-ը գրադարանը աշխատում է, եւ մենք իրավունք ունենք մտնել ներս, զբաղվել ուսանողական գործունեությամբ: Բայց նա հրաման էր տվել, որ ոքի ներս չթողնել», - նշեց ուսանեղներից մեկը:

Համալսարանում կային նաեւ ուսանողներ, ովքեր նախընտրում էին չմասնակցել բողոքի ակցիաներին:

XS
SM
MD
LG