Մատչելիության հղումներ

Դամասկոսում զույգ պայթյուններից առնվազն 55 մարդ է զոհվել


Այսօր առավոտյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու ուժգին պայթյուն է որոտացել, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 55, վիրավորվել` 372 մարդ։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` պայթյունները տեղի են ունեցել անվտանգության ուժերի 9-հարկանի շենքի դիմաց, որի ճակատային մասը, ինչպես նաեւ հարեւան կառույցները փլուզվել են։

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` զոհվածների թվում են ինչպես անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG