Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը դատապարտում է Սիրիայում դիտորդների ավտոշարասյան վրա հարձակումը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է Սիրիայի Դերաա քաղաքում դիտորդների ավտոշարասյան վրա հարձակման փաստը:

Երբ ՄԱԿ-ի դիտորդները մոտեցել են անցակետին, պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել են մի քանի սիրիացի զինվորներ: Ավտոշարասյան ուղեւորների թվում էր նաեւ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը:

Չնայած ապրիլի 12-ից գործող հրադադարի ռեժիմին` բռնության դեպքերը Սիրիայում շարունակվում են:

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները այսօր հաղորդել են, որ կառավարական ուժերը Հոմս քաղաքում ողջ գիշեր կրակոցներ են իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG