Մատչելիության հղումներ

Չակ Նորիսը` որպես պատգամավորի այլընտրանքային թեկնածու


Մի խումբ քաղաքացիներ ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, քվեաթերթիկում աղյուսակը հավելել են եւս մեկ տողով ու քվեարկել հուլիվուդյան դերասան եւ մարտարվեստների վարպետ Չակ Նորիսի օգտին:

Նախաձեռնության հեղինակները Սերգեյ Գրիգորյանն ու իր երկու ընկերներն էին: Սերգեյի խոսքով՝ ինքը դերասանին միշտ ասոցացրել է մի մարդու հետ, ում գրեթե անհնար է հաղթել, ով ամենակարող է:

«Քննարկում էինք՝ ում ընտրել, եւ այլն: Զգացինք, որ երեքս էլ չենք տեսնում մեծամասնականով ինչ-որ մի թեկնածուի, ում կարելի է առանց երկմտանքի, առանց կասկածի ընտրել: Իմացանք նաեւ, որ «բոլորին դեմ եմ» տողը չի լինելու այս տարի: Ու մենք որոշեցինք, որ ուզում ենք, այնուամենայիվ, բոլորին դեմ քվեարկել, ուղղակի որոշեցինք դա անել օրիգինալ ձեւով», - Ազգային ժողովի ընտրություններին Չակ Նորիսին ընտրելու միտքը հղանալու մասին է պատմում Սերգեյը:

Ինչո՞ւ հենց Չակ Նորիսին. - «Երգիծական կերպար է՝ գրեթե ամենակարող մարդ: Վերջերս հարցեր են լինում, բոլոր պատասխանների մեջ որպես տարբերակ ներառվում է «Չակ Նորիս»: Այստեղից միտք առաջացավ իրեն ընդգրկել, իրեն ընտրել»:

Չակ Նորիսի օգտին քվեարկած Վարդանը «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասում է. - «Երբ կան երկու թեկնածուներ, ու ոչ մեկին չես ուզում տեսնել խորհրդարանում, ստիպված ես ընտրել Չակ Նորիսին, կոպիտ ասած: Դա ավելի շատ դարձել է բողոքի սիմվոլ հիմիկվա քաղաքականության դիմաց: Այսինքն, ես չեմ տեսնում քաղաքական ուժ, որ արժանի է ԱԺ-ում պատգամավորի մանդատին»:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այժմ կա Չակ Նորիսի անունով միջոցառում, որը այս պահի դրությամբ ունի մոտավորապես 800 հետեւորդ: Միջոցառման հեղինակ Սերգեյն ասաց, որ չնայած ընտրությունները ավարտվել են, այնուամենայնիվ. միջոցառման հրավերին միացողները օրեցօր ավելանում են: «Փոխելու եմ! Ուզեք, թե` չուզեք...»... ահա այս հումորային կարգախոսով էին հանդես եկել կազմակերպիչները:

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում վերջերս բացվել է նաեւ Չակ Նորիս խումբը, որի համահիմնադիր Հովհաննեսն էլ («Ֆեյսբուքում» գրանցված է որպես Հովչիկ Սիմպո ) ասում է. - «Դե քանի որ «Ֆեյսբուքում» մենք տեսանք, որ Չակ Նորիսի մասին գրառումները շատ-շատ են, մտածեցինք բացել ընդհանուր ռեսուրս. ում հետաքրքրիր է՝ այդտեղից կարդա»:

Խմբի համահիմնադիրը չի քվեարկել Չակ Նորիսի օգտին, սակայն նրա կարծիքով` «եթե ինչ-որ մեկը իր անունը փոխեր Չակ Նորիս, հաստատ մի 15 հազար ձայն ավելի կհավաքեր»:
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG