Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածության հարց չի քննարկել


Նախնական արդյունքներով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Հանրապետական կուսակցությունը առայժմ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարց չի քննարկել։

«Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ հարցը քաղաքական թիմերի հետ պետք է քննարկել։

«Առայժմ այդ հարցը Հանրապետականը չի քննարկել», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։ - «Դա առաջ ընկնել կնշանակեր», - հավելեց նա։

Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով զգալի առավելության հասավ մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ եւ հավակնում է ստանալ Ազգային ժողովի 131 պատգամավորական մանդատներից ավելի քան 70-ը։


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG