Մատչելիության հղումներ

logo-print

Superjet-100-ը անհետացել է ռադարների էկրաններից


Ռուսաստանյան արտադրության Superjet-100 օդանավը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ցուցադրական թռիչք իրականացնելիս անհետացել է ռադարների էկրաններից։ Այդ մասին հայտնել են Ինդոնեզիայի իշխանությունները։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` օդանավում 44 մարդ կա` ներառյալ անձնակազմը։ Ուղեւորներից 8-ը ռուսաստանցիներ են, 36-ը` այլ երկրների քաղաքացիներ։ Նրանք բջջային հեռախոսների զանգերին չեն պատասխանում։

Հաղորդվում է, որ կապը կորցնելուց քիչ առաջ անձնակազմը լեռնային շրջանում վայրէջքի թույլտվություն էր խնդրել։

«Սուխոյ» ավիագործարանի օդանավը նախատեսվում էր ցուցադրել ասիական վեց երկրներում։ Ինդոնեզիայից առաջ Superjet-ը եղել էր Մյանմարում, Պակիստանում ու Ղազախստանում, պետք է լիներ նաեւ Լաոսում եւ Վիետնամում։

Superjet-ի առաջին գնորդը Հայաստանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG