Մատչելիության հղումներ

Մայիսյան Եռատոնին նվիրված զորահանդես Ստեփանակերտում


Զորահանդեսի մեկնարկին շնորհավորական ուղերձով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով, մասնավորապես, նշեց, որ մայիսի 9-ը դարձել է համաժողովրդական տոն` «ազատատենչ ոգու ու անկոտրում կամքի հաղթանակի տոն»:

«Ի սրտե շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը սրբագործվել է մեր եղբայրների ու քույրերի արյամբ եւ դարձել համաժողովրդական ամենանվիրական տոներից մեկը», - ասաց Բակո Սահակյանը, - «Շուշին այսօր վերածնվում ու նոր շունչ է ստանում: Մեր բանակը մեր մեծագույն հպարտություններից մեկն է, որը պատվով է կատարում հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությունը: Մենք կանենք ամեն ինչ, որ մեր բանակը լինի հզոր ու հաղթական եւ ունենա մարտական բարձր ոգի, ամեն պահի կարողանա լուծել իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր»,- հայտարարեց Բակո Սահակյանը` հավելելով, որ ԼՂ-ն ոչ միայն կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից, այլեւ հիմա վերածննդի շրջան է մտել:

ԲԱկո Սահակյանին ելույթին հետեւեց հանդիսավոր երթը:

Զորհանդեսին ներկա էին ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Զորահանդեսին ցուցադրվեց ԼՂ պաշտպանության բանակի ներուժը` զորքը եւ ռազմական տեխնիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG