Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու ՀԱԿ-ը չունի»


«Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու Հայ ազգային կոնգրեսը չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է շարունակելու մնալ քաղաքականության մեջ եւ արդյոք 2013-ի նախագահական ընտրություններում կառաջադրի՞ իր թեկնածությունը:

Հայ ազգային կոնգրեսի ( ՀԱԿ) առաջնորդը, մայիսի 8-ի հանրահավաքում տեղեկացնելով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, միաժամանակ հայտարարել էր, որ դա ամենեւին չի նշանակում քաղաքական գործունեությունը դադարեցնել։

«Գիտեք ինչ, նա շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, եւ եթե դուք ինձ հարցնեք՝ ով է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Հայ ազգային կոնգրեսի ներսում», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով. - «Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, եւ ավելի լավ թեկնածու մենք չունենք»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG