Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հերքում է Արարատի ոստիկանապետի ծեծի լուրը


Ոստիկանությունը հերքում է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե այս գիշեր մոտ մեկ տասնյակ մարդիկ Արարատում ծեծի են ենթարկել քաղաքի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանին:

«Նման բան գոյություն չունի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Խաչատրյանը մի քանի ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) դուրս գալով անդամագրվել էր Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)` խոստանալով իրեն Արարատի ոստիկանապետ նշանակելու դեպքում ապահովել քաղաքում Հանրապետականի հաղթանակը մայիսի 6-ի ընտրություններում: Նույն հրապարակումների համաձայն, քանի որ Կարեն Խաչատրյանը չի կարողացել կատարել խոստումը, այժմ Հանրապետականում նրան կասկածում են ընտրությունների համար տրված գումարները գրպանելու, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ «մանեւրելու» մեջ եւ պահանջում են վերադարձնել գումարները:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG