Մատչելիության հղումներ

Մայիսի 4-ի միջադեպից տուժածների վիճակը լավանում է


Մայիսի 4-ի միջադեպից տուժածների վիճակը լավանում է
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Այսօր «Ազատություն» ռադիոկայանը այցելել էր Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը փոխանցեց, որ հիվանդների մոտ դրական փոփոխություններ կան․ 2 օր առաջ Կենտրոնի վերակենդանացման բաժնում 9 հոգի էր, այսօր արդեն 7-ն են։

«Բոլորը կոմպենսացված վիճակում են, միջին ծանրություն է», - նշեց Դավիդյանը։

Մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկված գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկներից` դեմքի, ձեռքերի այրվածքներ ստացած Տաթևը հիվանդասենյակում մեզ դիմավորեց հանրապետական կուսկացության զինանշանով գլխարկով: Ասաց, որ մեղավորներին գտնելու մասին դեռ չի մտածում։

Հիշեցնենք, մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լեցուն փուչիկների բոցավառման հետեւանքով հոսպիտալացված 154 քաղաքացիներից 75-ը, մայիսի 7-ին, ժամը 17։30-ի դրությամբ դեռեւս գտնվում են տարբեր հիվանդանոցներում։ Նրանցից 15-ը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքներում։

Հրապարակում պայթյունի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել` Քրեական օրենսգրքի 240 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

«Ազատություն» ռադիոկայանին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցեց, որ քրեական գործի շրջանակներում քննվել է 150 անձ, նշանակվել է 118 դատաբժշկական փորձաքննություն:

Ի դեպ` հարուցված քրեական գործով առաջացած հետևանքները առավելագույնը երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքները կամ երկու տարի ժամկետով ազատազրկումն է:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG