Մատչելիության հղումներ

Ալիեւը շնորհավորել է Պուտինին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ ավանդաբար բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, որոնց զարգացման եւ բազմապատկման մեջ Ձեր անձնական ներդրումը ծանրակշիռ եւ նշանակալից է, է՛լ ավելի կամրապնդվեն եւ կխորանան», - Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասված է Ալիեւի շնորհավորական ուղերձում։

«Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում եւս ուղղված կլինեն մեր ռազմավարական գործընկերության եւ բազմապլան համագործակցության համակողմանի ընդլայնմանը` ի շահ մեր ժողովուրդների եւ երկրների, ի շահ Կովկասում կայունության եւ անվտանգության», - Պուտինին գրել է Ալիեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG