Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ուղերձում, որի տեքստը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Ամենաջերմ շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է: Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ»:

Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդին մաղթել է նորանոր հաջողություններ` «ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG