Մատչելիության հղումներ

Ավելի քան 2400 ձայնի առավելությամբ թիվ 30 ընտրատարածքում ընտրվել է անկուսակցական, ինքնառաջադրված Էդմոն Մարուքյանը։

Այս ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել էր վերջերս կուսակցության շարքերը համալրած Վիկտոր Դալլաքյանը, ով 1995 թվականից ի վեր 4 անգամ անընդմեջ, հանդես գալով իշխանությունների քննադատությամբ, որպես անկախ թեկնածու ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Այս անգամ Դալլաքյանը առաջադրվել էր իշխանության կողմից եւ նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում էր, որ համագործակցում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քանի որ սիրում է իր ժողովրդին։

«Ես միամիտ մարդ չեմ։ Մեր ուժերը շատ լուրջ գնահատել ենք, նաեւ հակառակորդի, եւ ամբողջ քարոզարշավը քաղաքակիրթ ձեւով կազմակերպված էր», - իր հաղթանակը մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը։

Թիվ 30 ընտրատարածքում պայքարում էին եւս 3 թեկնածու՝ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Գառնիկ Սահակյանը, Հայ հեղափոխական դաշնակցության կողմից առաջադրված Զոհրաբ Թորոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված Աշոտ Մանուկյանը, սակայն վերջիններս մի քանի անգամ ավելի քիչ թվով ձայներ էին հավաքել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG