Մատչելիության հղումներ

Բաքվում բախում է տեղի ունեցել ընդդիմության եւ ոստիկանների միջեւ


Բաքվում այսօր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների եւ ոստիկանների միջեւ:

Բախումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ ընդդիմադիրները պիկետ էին անցկացնում` բողոքելով հավաքների ազատությունը խոչընդոտելու դեմ:

Ավելի քան 5 տարի է` Ադրբեջանի իշխանությունները չեն արտոնում ընդդիմության եւ ոչ մի հանրահավաք քաղաքի կենտրոնում` նրանց առաջարկելով ծայրամասերը: Ընդդիմությունը սա որակում է որպես հավաքների ազատության խախտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG