Մատչելիության հղումներ

Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրեց Մեդվեդեւին


Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2012թ.
Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 7-ը մայիսի, 2012թ.
Այսօր Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնած նախկին վարչապետ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը` վարչապետի պաշտոնում հաստատելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Պուտինը դեռ անցած տարվա աշնանը իր գլխավորած «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարի ժամանակ էր հայտնել, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Մեդվեդեւին կառաջադրի վարչապետի պաշտոնում։ Մարտի 4-ի նախագահական ընտրություններում Պուտինը հաղթեց` ստանալով ընտրողների ձայների 63.6 տոկոսը։

Այսօր նախատեսվում են Մեդվեդեւի խորհրդակցությունները Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի եւ Լիբերալ դեմոկրատական կուսակցությունների, իսկ վաղը առավոտյան` կոմկուսի եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունների խմբակցությունների հետ։

Պետդումայի արտահերթ լիագումար նիստը, որի ժամանակ քննարկվելու է Մեդվեդեւի թեկնածությունը, տեղի կունենա վաղը օրվա երկրորդ կեսին։

Պուտինը ռուսական պետության ղեկավար դարձավ արդեն երրորդ անգամ, սակայն առաջին անգամ` վեց տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG