Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին


Սերժ Սարգսյան եւ Վլադիմիր Պուտին, արխիվային լուսանկար
Սերժ Սարգսյան եւ Վլադիմիր Պուտին, արխիվային լուսանկար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նշելով երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր համատեղ ջանքերի շնորհիվ բոլոր ոլորտներում ստեղծված միջպետական գործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հենց այսպիսի բնույթի հայ - ռուսական փոխգործակցության ձեւավորման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, Վլադիմիր Պուտինի մշտական ջանքերն է՛լ ավելի են ամրապնդել երկու ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել փոխադարձ աջակցության հունով հարցերի դրական լուծման փորձը:

«Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ - ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահալից անձնական երկխոսությունը հետագայում եւս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման», - ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG