Մատչելիության հղումներ

Համամասնական ընտրակարգով քվեարկության նախնական արդյունքները՝ 13։00-ի դրությամբ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն ռեժիմում հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ-ի կայքէջում այս պահին հրապարակված տվյալների համաձայն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հաջորդականությունը ըստ ստացած քվեների այսպիսին է՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն` 44.05 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»` 30.20 տոկոս, Հայ ազգային կոնգրես` 7.10 տոկոս, «Ժառանգություն»` 5.79 տոկոս, Հայ հեղափոխական դաշնակցություն` 5.73 տոկոս, «Օրինաց երկիր»` 5.49 տոկոս, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 1.06 տոկոս, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն` 0.37 տոկոս, «Միավորված հայեր»` 0.20 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG