Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանության «Թեժ գծով» ընտրությունների ընթացքի վերաբերյալ ստացվել է 27 տեղեկություն


Մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև ժամը 24.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» Ազգային ժողովի պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 27 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, ընտրացուցակում քաղաքացու տվյալների բացակայության, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG