Մատչելիության հղումներ

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 51.53 տոկոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակեց ընտրությունների մասնակցության տվյալները։

Ըստ այդմ` ժամը 17։00-ի դրությամբ երկրի տարածքում, նախնական տվյալներով, քվեարկել է 1 միլիոն 300 հազար 117 ընտրող կամ ընտրողների 51.53 տոկոսը:

Ընտրացուցակներում, ինչպես ԿԸՀ-ում հայտարարեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, մայիսի 5-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 484 հազար 3 ընտրող, որը «փաստորեն, ընտրողների վերջնական թիվն է»։

Ընտրողների ամենամեծ ակտիվությունը, պաշտոնական տվյալներով, գրանցվել է Սյունիքի մարզում` 61.03 տոկոս:

Մայրաքաղաքում քվեարկել է 390 հազար 176 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողներ քաղաքացիների 47.94 տոկոսը: Մայրաքաղաքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը, ըստ ընտրացուցակների, 813 հազար 898 է:

ԿԸՀ-ն պարտավոր է մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել երեք ժամը մեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG